Մարդկությունը գործարկել է կենդանիների վեցերորդ զանգվածային ոչնչացման մեխանիզմը, գրում է Nature ամսագիրը։ Այս մասին է վկայում այն արագությունը, որով անհետանում են կենդանիների որոշ տեսակներ։
Կենդանիների նախորդ 5 զանգվածային ոչնչացումները բնական աղետներով էին պայմանավորված՝ երկնաքարեր, հրաբուխներ, տարերային աղետներ։ Բայց վեցերորդում մարդիկ են մեղավոր, ասում են կենսաբանները։ Մարդկությունը բացասաբար է ազդում բնության վրա։ Հասարակությունը սկսել է ավելի շատ բնական ռեսուրսներ օգտագործել, աղտոտել մթնոլորտը։ Մոլորակի բնակիչների թիվը անշեղորեն աճում է, ու ֆաունան չի կարողանում հաղթահարել այդ խնդիրները։ Պակաս վնասաբեր չեն նաեւ որսագողերը, որոնք ոչնչացնում են Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներին։ Կաթնասունների 25, իսկ թռչունների 13 տոկոսին արդեն իսկ անհետացման վտանգ է սպառնում։





























