Լեսլի Ջայլսը փրկել է բազմաթիվ շների, բայց երբեք չէր կարծում, որ խոզերին էլ կփրկի։ Ջայլսի կյանքում տեղ գտած առաջին խոզին նա ամենեւին էլ չէր փրկել։ Նա խոզին գնել էր որպես ընտանի կենդանի։ Այս մասին հայտնել է The Dodo.-ն։
«Ես միշտ ցանկացել եմ խոճկոր ունենալ ու 2004-ին մենք գնեցինք Ուինսթոն Արախիսին»,- պատմում է Լեսլին։ Ժամանակի ընթացքոմ Ուինսթոնը դարձել է Ջայլսի սիրելի կենդանին։ «Ես կապվել եմ շատ շների հետ, բայց այն կապը, որը ձեւավորվել է Ուինսթոնի հետ, ավելի ուժեղ ու խորն է։ Ես գիտեի, թե ինչ է նշանակում նրա յուրաքանչյուր ձայնը, ու նրա բոլոր արարքները հիասքանչ էին։ Ուինսթոն Արախիսը իմ առաջին խոզն էր ու իմ կյանքի սերը»,- ասում է Լեսլին։
Հետո ինչ-որ ծիծաղելի բան է տեղի ունեցել ։ Մարդիկ սկսել են իրենց ոչ ցանկալի խոզերին նվիրել Ջայլսին։
2012-ին Ջայլսն արդեն ուներ 20 լքված խոզեր, ու նա որոշել է խոզերի ապաստարան ստեղծել՝ Pigs 'n 'Paws անվանումով, որը Ջայլսի խոսքով, եղել է ու մնում է միակ ապաստարանը խոզերի համար Հարավային Աֆրիկայում։ Հիմա Pigs 'n 'Paws-ում կա 271 խոզ, նաեւ 26 շուն։ Խոզերին կերակրելու համար Ջայլսը տեղի խաղատանն է աշխատում։






























