Լոնդոնում իրականացված ահաբեկչությունների հետ կապված հատուկ գործողության ընթացքում 12 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սքոթլենդ Յարդը:

Իրավապահները գործողություն են իրականացրել Լոնդոնի արեւելյան Բարքինգ շրջանում, որտեղ բնակվել է ենթադրյալ ահաբեկիչներից մեկը:

Ըստ Mirror-ի՝ գործողության վայրում արված լուսանկարներում երեւում է, թե ինչպես են ոստիկանները տներից գլխաշորերով կանանց դուրս բերում:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով 7 մարդ է զոհվել, 48 վիրավոր կա: Լոնդոնի կամրջի մոտ հարձակմանը երեք ահաբեկիչ է մասնակցել: Նրանք գնդակահարվել են ոստիկանություն առաջին զանգից 8 րոպե անց: