Հունիսի 5-ին, ժամը 00.10-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի մոտ) իրար են բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա եւ մոտոցիկլետ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























