Հունիսի 3-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունիսի 3-ին, ժամը 10.00-ին, Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի դիմաց «ԶԱԶ-110558» մակնիշի ավտոմեքենան հետ հրելու ժամանակ վրաերթի է ենթարկվել 78-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունիսի 3-ին, ժամը 23.10-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գյուրջյան փողոցի թիվ 9/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունիսի 3-ին, ժամը 16.25-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 19 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: