Ընթացքի մեջ են Երեւանի մուտքերի հարակից տարածքների ծաղկապատման ու կանաչապատման աշխատանքները: Այդ մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Հանձնարարվել է ակտիվացնել գործընթացն ու աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում: Տրվել է նաեւ հանձնարարական՝ հատուկ հսկողության տակ պահել մայրաքաղաքի ոռոգման ցանցի անխափան շահագործումը:
«Կանաչ տարածքների պատշաճ խնամքն ապահովելու հարցում առաջնային է ոռոգման ցանցի անխափան շահագործումը: Համակարգում տեղ գտած ցանկացած վթար պետք է նույն օրն իսկ վերացվի, որպեսզի ցանցը լիարժեք գործի: Այս հարցում սրտացավ վերաբերմունք պետք է ցուցաբերեն բոլորը՝ կանաչապատման ձեռնարկության աշխատողից մինչեւ վարչական շրջանի ղեկավար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:





























