Արմավիրի մարզի Մայիսյան եւ Մրգաշատ գյուղերի բնակիչների ոռոգման ջրի խնդիրը լուծվել է: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը:

«Ախուրյանի ջրամբարից պետք է ջուրը հասցնեին, չի ստացվել, բայց Արազից են վերցրել: Հիմա արդեն ոչ մի խնդիր չկա, երեկ 6-ի դրությամբ այդ հարցը լուծված էր, բոլորն էլ ոռոգել են դաշտերը»,-ասաց գյուղապետը:

Մայիսյան եւ Մրգաշատ գյուղերի բնակիչները հունիսի 4-ին փակել էին Արմավիր-Երեւան ճանապարհը, նրանք պահանջում էին լուծել ոռոգման ջրի հարցը: