Սաուդյան Արաբիան ու ՄԱԷ-ն դադարեցրել են սպիտակ կամ ճակնդեղի շաքարի արտահանումը Կատար՝ այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո, հայտնում է Reuters-ը։

Գործակալությունը նշում է,որ Կատարը շաքարի այդ տեսակի մատակարարումների հարցում կախված է ՄԱԷ-ից ու Սաուդյան Արաբիայից։ Տարեկան այդ երկրները Կատար են մատակարարում մոտ 100 տոննա ճակնդեղային շաքար։