Ամերիկացի առասպելական բանաստեղծ ու երաժիշտ Բոբ Դիլանը կատարել է Նոբելյան մրցանակի գումարային մասի ստացման պայմանը։ Հունիսի 5-ին Ստոկհոլմում Շվեդական թագավորական ակադեմիան հայտնել էր, որ ստացել է գրականության ոլորտում Նոբելյան դափնեկրի դասախոսությունը։ Դիլանը պետք է դասախոսությունն ուղարկել ակադեմիկոսներին մինչեւ հունիսի 10-ը, ու հիմա նա կարող է ստանալ 8 մլն շվեդական կրոն մրցանակը։ Նման պայման է առաջադրվում միայն գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակրին, հայտնում է DW-ը։
Ակադեմիայում դասախոսության տեքստն անվանել են «արտասովոր ու պատկերավոր»։ Այն կարելի է լսել ու կարդալ Շվեդական թագավորական ակադեմիայի կայքում։
Դիլանը Նոբելյան մրցանակաբաշխության մեդալն ու դիպլոմը ապրիլին է ստացել։ Մրցանակաբաշխության դեկտեմբերյան արարողությանը նա ներկա չի գտնվել։ Ավելին, մրցանակի շնորհումից հետո մի քանի շաբաթ ժյուրիի անդամները չէին կարողանում կապ հաստատել դափնեկրի՝ Բոբ Դիլանի հետ։
Բոբ Դիլանը աշխարհի առաջին երաժիշտն է, որին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ են շնորհել։





























