Գերմանիայի կառավարությունը հունիսի 7-ին կքննարկի «Ինջիրլիք» բազայից գերմանական ռազմական կոնտինգենտը դուրս բերելու հարցը։ Զինվորներին կտեղափոխեն Հորդանան, այս մասին հունիսի 5-ին հայտնել է Գերմանիայի պնախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը այն բանից հետո, երբ Բեռլինին չի հաջողվել կարգավորել Անկարայի հետ կոնֆլիկտը՝ գերմանացի խորհրդարանականներին բունդեսվերի զինվորներին այցելելու իրավունք տրամադրելու շուրջ, հայտնում է DW-ը։
«Մենք պատրաստ ենք տեղափոխության»,- ասել է նա։ Նախարարի խոսքով հորդանանյան «Էլ Ազրակ» ավիաբազան կդառնա «Ինջիրլիկի» համարժեք փոխարինողը, ինչում նա անձամբ համոզվել է մայիսին Հորդանան կատարած ուղեւորության ժամանակ։
Մի քանի հարյուր զինվորականներ, նաեւ 10 տոննա բեռներ տեղափոխելու ժամանակահատվածում բունդեսվերը ժամանակավորապես կընդհատի իր մասնակցությունը ԻՊ-ի դեմ գործողություններին, հայտնել է նախարարը։
«ԻՊ-ի դեմ պայքարի համար «Ինջիրլիկը» լավ ավիաբազա էր։ Սակայն անընդունելի է այն, որ մեր պատգամավորները հնարավորություն չունեն այցելել զինվորներին»,- շեշտել է ֆոն դեր Լյայենը։





























