Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 12-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք:

Բացահայտվել է գողության 5, խարդախության 6 և շորթման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 11 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: