Ոստիկանության ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժանմունքի ծառայողների եւ ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 5-ին, ժամը 17.40-ին, 49-ամյա Վարդան Ի.-ից ահազանգ է ստացվել, որ տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է գտել, որը պատկանել է ազատամարտիկ եղբորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Վարդան Ի.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի, ինքնաշեն կրակող սարք, լուսաձայնային փամփուշտ, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ եւ տարբեր տրամաչափի 131 փամփուշտ եւ հայտնել, որ դրանք պատկանել են 1994 թ. զոհված եղբորը: