Հայաստանի կառավարությունը 52 օֆշորային գոտիներում հետեւում է բիզնեսի գործարքներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության եւ վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը՝ «Տրանսֆերային գնագոյացումը Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից. ինչպե՞ս պատրաստվել» թեմայով սեմինարի շրջանակում (սեմինարը կազմակերպել է KPMG-ն)։
Կառավարության վերջին որոշումներից մեկին համապատասխան՝ Հայաստանի բնակիչների գործարքները այդ երկրների ընկերությունների հետ եւ գոտիներում չի տարածվի եկամտահարկի բազայից հարկերի չեղարկման վրա։ Իսկ 2018 թվականից, նոր Հարկային օրենսգրքի համաձայն, կստուգվեն, թե այդ գործարքները որքանով են համապատասխանում շուկայական պայմաններին։
Դա չի նշանակում, թե արտասահմանյան ներդրողները չեն կարողանա ներդրումներ անել Հայաստանի դուստր ձեռնարկություներում։ Պարզապես նման դեպքերը պետք է առավել մանրամասն հիմնավորվեն։
Ստուգումներ տեղի կունենան նույնիսկ այն պարագայում, եթե գործարքի մասնակիցները փոխկապակցված չեն (մայր եւ դուստր ընկերություններ չեն, միմյանց պարտք չեն եւ այլն)։
Վերահսկողության իմաստն այն է, որ ընկերությունները փաստաթղթերում ցածր գներ չնշեն կամ ձեւական կանխավճար եւ օֆշոր չձեւակերպեն՝ հարկերից խուսափելու համար։





























