ՀՀ վարչապետի որոշմամբ, Կարինե Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը եւ Վահե Ջիլավյանը նշանակվել են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալներ:

Վարչապետի համապատասխան որոշումներում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի N 726-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 17-րդ կետի «բ» ենթակետը՝
Կարինե Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի N 726-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 17-րդ կետի «բ» ենթակետը՝
Արթուր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ»:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի N 726-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 17-րդ կետի «բ» ենթակետը՝

Վահե Ջիլավյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ»:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից։