Քաբուլի կենտրոնում հրթիռի լիցք է պայթել։ «Սինհուան», վկայակոչելով տեղական աղբյուրները, հայտնել է, որ լիցքը զինյալների կողմից է արձակվել ու ընկել է դատարկ մարզադաշտի վրա։ Բարեբախտաբար զոհեր չեն եղել։
Միջադեպը տեղի է ունեցել այն օրը, երբ Քաբուլում տեղի է ունեցել խաղաղության ու անվտանգության հարցերով «Քաբուլյան գործընթաց» միջազգային համաժողովը, որին մասնակցում են 20 երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։





























