Բելգիայում ոստիկանությունը 12 մարդու է ձերբակալել՝ անցած տարվա մարտին տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ։ Բելգիական DH թերթը հայտնում է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել մի շարք խուզարկություններից հետո։ Գործողության մանրամասների մասին դեռ չեն հայտնում։
Անցած տարվա մարտին Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել էր 32 մարդ։ Պատասխանատվություն էր ստանձնել «Իսլամական պետությունը»։





























