Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ մուրճով ոստիկանների վրա հարձակված տղամարդն Ալժիրից ուսանող է եղել: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոմբը:

Նրա խոսքով՝ ուսանողը հարձակվել է ոստիկանների վրա՝ բղավելով. «Սա Սիրիայի համար»: Նա սկսել է հարվածել ոստիկաններից մեկին, ինչից հետո մյուս իրավապահները կրակ են բացել:

Կոլոմբը հայտնել է, որ հարձակվող հիվանդանոցում է: Ամենայն հավանականությամբ, նա միայնակ է գործել: