Բրիտանական ոստիկանությունը տղամարդու է ձերբակալել Լոնդոնի կամուրջի ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով: Reuters-ը հայտնում է, որ Լոնդոնի արեւելքում հասցեներից մեկում կատարված խուզարկության արդյունքում 30-ամյա տղամարդ է ձերբակալվել: Նրան կասկածում են ահաբեկչական հարձակումներ պատրաստելու կամ հրահրելու մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով 7 մարդ զոհվել է, 48 մարդ վիրավորվել:




























