Ճապոնիայում կալանավորել են ավելի քան 40 տարի արդարադատությունից թաքնվող տղամարդուն։ BBC-ի փոխանցմամբ, Մասակի Օսական կալանավորվել է ոստիկանի սպանության համար։ Օսական եղել է ճապոնական արմատական ձախ խմբավորման անդամ։

Նա ավելի քան 40 տարի փախուստի մեջ է եղել այն բանից հետո, երբ 1971-ին Տոկիոյում բողոքի ցույցերի ժամանակ սպանել է ոստիկանի։

Սակայն այս տարվա մայիսին ոստիկանները կալանավորել են Օսակային Հիրոսիմայում՝ Ճապոնական հեղափոխական կոմունիստական լիգայի բնակարանում։ Նրա անձը հաջողվել է պարզել ԴՆԹ անալիզի օգնությամբ, քանի որ մատնահետքեր չկային տվյալների բազայում։ Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի պատմության մեջ ոչ մի հանցագործի չէր հաջողվել այդքան երկար ժամանակ խույս տալ կալանավորումից։