Բեռլինը Լիբիայում հակամարտող կողմերին երկխոսության կոչ է անում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը՝ Տրիպոլի չհայտարարված այցի շրջանակում, փոխանցում է DW-ն։

Նրա խոսքով՝ փոխզիջման հասնելու համար կողմերը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն, որը կօգնի կարգավորել իրավիճակը երկրում։ Նրա կարծիքով, միայն այդ դեպքում մարտական գործողությունների դադարեցման եւ երկրում կարգուկանոն վերահաստատելու հնարավորություն կա։

Դիմելով վարչապետ Ֆայիզ Սարաջի գլխավորած Ազգային միասնականության կառավարությանը՝ Գաբրիելը նշել է կոնկրետ արդյունքներ ձեռք բերելու անհրաժեշտությունը՝ «լինի դա պրոֆեսիոնալ պետական անվտանգության ուժերի ձեւավորում, թե հաջողություն՝ տնտեսության զարգացման հարցում»։