Կատարը համարում է, որ արաբական հարեւան երկրների վերջին քայլերը սպառնում են տարածաշրջանի կայունությանը։ Ընդ որում Կատարը մտադիր չէ փոխել իր արտաքին քաղաքականությունը հանուն ճգնաժամի կարգավորման։ Այս մասին հայտնել է Կատարի ԱԳ նախարար Մոհամեդ բին Աբդուլռահման ալ-Թանին, փոխանցում է Reuters-ը։

«Մեզ մեկուսացրել են, քանի որ մենք հաջողակ ենք ու առաջադեմ։ Կատարը հարթակ է խաղաղության, այլ ոչ թե ահաբեկչության համար։ Ներկա տարաձայնությունները սպառնում են ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»,- նշել է նա։ «Բայց մենք պատրաստ չենք հանձնվել ու մենք երբեք չենք փոխի մեր անկախ արտաքին քաղաքականությունը։ Նրա խոսքով, Կատարը դեռ չի ստացել պահանջների ցանկը այն երկրներից, որոնք խզել են նրա հետ դիվանագիտական հարաբերությունները, բայց պնդում է, որ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծվեն։ «Այդ խնդիրը չի կարող ռազմական լուծում ունենալ»։ «Սա շրջափակում է։ Սա պատերազմ հայտարարել է։ Քաղաքական, տնտեսական ու սոցիալական ագրեսիա է, ու աշխարհը պետք է դատապարտի այդ ագրեսիան»,- համարում է նա։