Ատլանտայի օդանավակայանում ամերիկյան Delta Airlines ավիաընկերության օդանավում շունը հարձակվել է ուղեւորի վրա եւ այլանդակել նրա դեմքը, հաղորդում է FOX10 TV-ն։

Տղամարդու վրա հարձակվել է 23 կգ քաշով լաբրադոր ռեթրիվերը։

Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նրա դեմքին 28 կար են դրել։

Շունն օդանավում է հայտնվել տիրոջ՝ ԱՄՆ բանակի վետերանի հետ։