Դանիայի Օդենսե քաղաքում եղջերավոր անասունի ամենամյա ցուցահանդեսի ժամանակ ցուլը փախել է ցուցահանդեսից ու վիրավորել վեց մարդու՝ 2 մեծահասակների ու 4 երեխաների, հայտնում է «Ասոշիեյթիդ փրեսը»։
Վիրավորվել են 11 ամսականից մինչեւ 7 տարեկան երեխաներ։ Երեխաները հոսպիտալիզացվել են։ Տուժել են նաեւ մեկ 50-ամյա կին ու 58-ամյա տղամարդ։
Ցուլին բռնել են։





























