ԱՄՆ-ին արդեն չի կարելի այնպես ապավինել, ինչպես նախկինում, հետևաբար Եվրոպան պետք է  գիտակցի իր պատասխանատվությունը։ Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, հայտնում է Der Spiegel-ը։

Նրա խոսքով, Թրամփը գործընկեր է, որը  մի փոքր այլ կերպ է տիրապետում քաղաքական արհեստին։ Գործողությունների նրա մեթոդը ստիպում է եվրոպացիներին պատասխանատվության այլ մակարդակ ստանձնել։ Յունկերը նաև շեշտել է, որ իրենք այլևս չեն կարող ապավինել ԱՄՆ-ին այնպես, ինչպես  նախկինում։

Միաժամանակ նա նշել է, որ տրանսատլանտյան համագործակցությունը այլընտրանք չունի։