ԱՄՀ-ն բլոկչեյնի վերաբերյալ զեկույց է պատրաստում, որը կներկայացվի մոտ ապագայում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի փոխտնօրեն Թաո Ժանը։
Նշենք, որ կրիպտոարժույթներով գործարքները դեռ «սպիտակ բիծ» են ֆինանսական կարգավորիչների համար։ Ապրիլին ամենամյա գարնանային ֆորումում Հիմնադրամն առաջին անգամ բլոկչեյնի շուրջ քննարկումներ անցկացրեց՝ խոշոր երկրների փորձագետների ու Կենտրոնական բանկերի ղեկավարության մասնակցությամբ։
«Հարցը խրթին է։ Մենք դրան մեծ ուշադրություն ենք դարձնում եւ մանրամասն ուսումնասիրում ենք։ Այժմ մենք այդ թեմայի շուրջ զեկույց ենք պատրաստում», - հայտարարել է Թաո Ժանը։
Բլոկչեյնը տրանսակցիաների շղթա է, որը գրանցում է ոչ թե կարգավորիչը (Կենտրոնական բանկ), այլ համակարգի բոլոր օգտատերերը։




























