Սիրիայում խուճապի վերջն արդեն երեւում է: Հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններն ընկած են Ծոցի երկրների հակասությունների խորացման հիմքում: «Սիրիան Կատարի շուրջ ծավալվող իրադարձությունների միակ պատճառը չէ, բայց գլխավոր պատճառներից է»,- նշեց Մանոյանը:

Նա հավելեց, որ տարածաշրջանում լարվածության աճ չի լինի, քանի որ Իրաքյան Քուրդիստանի եւ այնտեղ անցկացվելիք հանրաքվեի (այս տարվա սեպտեմբերի 25-ին) հարցով Թուրքիայի եւ Իրանի քաղաքականությունը կարող է համընկնել: