Սեպտեմբերի 5-ին, Սիսիանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք հոսպիտալացվել է թիվ 4 մանկապարտեզի 7 երեխա` աղիքային հիվանդության երեւույթներով:
ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, թե պարզվել է, որ Սիսիանի թիվ 4 մանկապարտեզում նախնական ախտորոշմամբ արձանագրվել է սննդային տոքսիկոինֆեկցիա:
Ժամանակավորապես դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը: Հիվանդության նշաններ ունեցողները հոսպիտալացվել են, նրանց թիվը հասել է 22-ի: Հոսպիտալացված հիվանդներից վերցված նմուշների մանրէաբանական հետազոտության արդյունքում 3-ի մոտ անջատվել է դիզենտերիայի հարուցիչ՝ շիգելա զոննե, ինչը վկայում է, որ հիվանդության առաջացման պատճառը սննդային գործոնն է:
Ներկա պահին հոսպիտալացվածների թիվը 25-ն է: Նախնական տվյալներով՝ հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում:




























