Մինչեւ տարեվերջ Հայաստանի շինարարական ոլորտում ներդրումները մոտ 150 մլն դոլար կկազմեն: Հունիսի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Քաղաքապետարանի մասով ներդրումները կկազմեն 70 մլն դոլար, Քաղաքաշինության կոմիտեի մասով ներդրումների փաթեթը կկազմի 70-100 մլն դոլար: Այս թվերը վերաբերում են ընթացիկ տարվա ծրագրերին, սակայն նախատեսված ծրագրերի իրականացման համար ներդրումային ամբողջ փաթեթը 300 մլն դոլարը կգերազանցի»,- նշեց Սարգսյանը:

Կոմիտեի անցկացրած հետազոտություններով, շարունակեց նա, պարզվել են կառուցապատման խնդիրներ: «Պարզվել է, որ կառուցապատման թույլտվություն տալու կարգը բավականին բարդ է, անհրաժեշտ է այն պարզեցնել եւ ներկայիս տեխնոլոգիաների առաջընթացին համահունչ դարձնել»,- ընդգծեց Նարեկ Սարգսյանը: