Ուժեղ հրդեհը վնասել է Ստամբուլի գեղեցիկ վայրերից մեկը: Այրվել է քաղաքի գլխավոր կայարանը՝ Հայդար Փաշան: Դա խոշորագույն երկաթուղային հանգույցն է ողջ Մերձավոր Արեւելքում եւ պատմական հուշարձան է, հաղորդում է NTV-ն:

Նեոդասական ոճով կառուցված ամրոց-կայարանը՝ Բոսֆորի ասիական ափին կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ՝ գերմանացի ճարտարապետների նախագծով: Հրդեհն սկսվել է տանիքում, որտեղ վերականգնողական աշխատանքներ էին սկսվել: Հիմնական վարկածով, պատճառը կարճ միացումն է:

Կրակից ոչ ոք չի տուժել, մարդկանց արագ տարհանել են, իսկ գնացքների երթեւեկությունը դադարեցվել է: Կրակը հնարավոր է եղել վերահսկողության տակ առնել ծովի մոտ լինելու շնորհիվ: Այնտեղից հրշեջները ջուր էին վերցնում մարելու համար:

Նշենք, որ կայարանը Ստամբուլը միացնում է ողջ Թուրքիայի հետ: