Արեւադարձային փոթորիկը, որին օդերեւութաբանները տվել են «Դորա» անունը, ձեւավորվել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափի մոտ, հայտնում է ԱՄՆ-ի փոթորիկների կանխարգելման ազգային կենտրոնը։

Փոթորիկը գրանցվել է Մեքսիկայի Ակապուլկո քաղաքից 265 կմ հարավ- արեւմուտք։ Քամու առավելագույն արագությունը կազմում է 65 կմ/ժ։ Օդերեւութաբանները չեն բացառում, որ փոթորիկը ուժ է հավաքում։ Ակնկալվում է, որ փոթորիկը կանցնի ափի երկայնքով ու տարածաշրջան կբերի հորդառատ անձրեւներ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։