Կանադացի կապիտանը փոխել է պատմությունը, դառնալով առաջին կին սպան, որը ղեկավարել է պահակախմբի փոփոխության արարողությունը Բուքինհեմի պալատում։

Մեգան Կոտոն ղեկավարել է իր ստորաբաժանումը՝ արքայադուստր Պատրիսիայի կանադական հետեւակի երկրորդ գումարտակը այն արարողության ժամանակ, որին ամեն տարի ներկա են գտնվում հազարավոր զբոսաշրջիկներ։

Ստորաբաժանումը հրավիրել էին Մեծ Բրիտանիա, որպեսզի նշեն Կանադայի կոնֆեդերացիայի 150-ամյակը։