Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հերքել է այն տեսակետը, որ մահապարտ ահաբեկիչները կարող են «նահատակ» համարվել։ Նրա կարծիքով, իսկական նահատակները չեն վնասում ուրիշներին, հայտնում է ABCNews-ը։
Հռոմի պապը իր ամենշաբաթյա դասախոսությունը նվիրել է նահատակների ուժին, անդրադառնալով այն խնդրին, որի մասին նա հաճախ է բարձրաձայնում Մերձավոր արեւելքում քրիստոնյա փոքրամասնության վրա իսլամական ծայրահեղականների հարձակումների ֆոնին։
«Կա տեսակետ, որ մահապարտ ահաբեկիչներին կարելի է «նահատակ» անվանել։ Բայց նրանց մեջ չկա Աստծու զավակների հետ ոչ մի նմանություն» Ֆրանցիսկոսը նշել է, որ հիմա քրիստոնյա նահատակները ավելի շատ են, քան քրիստոնեության տարածման վաղ ժամանակաշրջանում։ Նա պահանջել է մուսուլմանական առաջնորդներից հանուն Աստծու հրաժարվել բռնությունից։





























