Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը հայտնել է, որ իր Boring Company-ն «Գոդո» մեքենայի օգնությամբ փորել է առաջին սեկցիան Լոս Անջելեսի տակ գտնվող թունելում, որտեղ հետագայում ավտոմոբիլային մայրուղի է լինելու։ Միիարդատերը, որը նաեւ SpaceX եւ Tesla Motors ընկերությունների հիմնադիրն է, համապատասխան հայտարարությունը հրապարակել է իր Twitter էջում։

«Գոդոն» սկսել է հորատել ու հենց նոր ավարտել է Լոս Անջելեսի թունելի առաջին սեկցիան»,- գրել է Մասկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։