Փարիզում 43-ամյա հայը ավտոմեքենայով փորձել է մխրճվել մզկիթի մերձակայքում հավաքված բազմության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Փարիզի Կրետեյ արվարձանում։

Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ մզկիթի շուրջ ցանկապատի շնորհիվ զոհեր չեն գրանցվել։ Վարորդն անհետացել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Նա ասել է, որ ցանկացել է վրեժխնդիր լինել Փարիզում իսլամական գրոհայինների վերջին հարձակումների համար։

Այժմ տղամարդը հոգեբանի վերահսկողության ներքո է։ Նշվում է, որ նախկինում նա քրեական պատասխանատվության է ենթարկվել մանր իրավախախտումների համար։ Վրաերթի փորձի ժամանակ նա հարբած չի եղել։