Բրազիլիայում հարբած կինը գիշերը ներխուժել է նախագահական նստավայր, որտեղ նախագահ Միշել Տեմերն ու նրա ընտանիքն են բնակվում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Այդ պահին նախագահ Տեմերը նստավայրում է եղել: Կինը կարողացել է հասնել շենքի ներսում գտնվող կայանատեղի: Շենքը հսկող զինծառայողները մի քանի նախազգուշական կրակոց են արձակել, այնուհետեւ ձերբակալել իրավախախտին: Նրա անունն ու հանցագործության շարժառիթները չեն հաղորդվում:

Նման դեպք այս ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ է տեղի ունենում: Հունիսի 28-ի երեկոյան էլ մի դեռահաս ավտոմեքենայով հարվածել էր նախագահի մյուս նստավայրի դարպասներին: