Մոսկվայի օղակաձեւ ավտոմայրուղում տեղի ունեցած ճանապարհային պատահարը տրագիկոմիկական հետեւանքներ է ունեցել` հարվածից բեռնատարը քարուքանդ է եղել եւ ճանապարհի վրա թափել երշիկեղենն ու նրբերշիկը:

Վկայակոչելով «Շարժական թղթակից» կայքին` «Լենտան» հայտնում է, որ երթեւեկելի հատվածից երշիկեղենը մաքրելու համար դեպքի վայր են ժամանել կոմունալ ծառայության բրիգադներ: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել: