Տունը, որտեղ մեծացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդի Օնեսիսը, վաճառվում է 49 մլն դոլարով, հաղորդում է ABCNews-ը:

Վիրջինիա նահանգի Մերիվուդում գտնվող առանձնատունը կառուցվել է 1919 թվականին, Պոտոմակ գետի ափին: Չորս հարկանի առանձնատունը 9 ննջարան եւ 13 լոգարան ունի: Կալվածքի ընդհանուր մակերեսն ավելի քան 2.000 ք.մ. է: