Ճապոնիայում նախկին ոստիկանը Hello Kitty խաղալիքների վրա ավելի քան քառորդ միլիոն դոլար է ծախսել։ 67-ամյա Մասաո Գունջինը դարձել է այդ խաղալիքների՝ աշխարհի ամենամեծ հավաքածուի սեփականատերը։
Daily Mail-ի փոպանցմամբ, իր ամբողջ կյանքում Մասաոն պայքարել է հանցագործների դեմ, իսկ հիմա իր ժամանակն անցկացնում է վարդագույն փափուկ խաղալիքներով շրջապատված։ Նա խոստովանում է, որ Kitty-ն նման է իր ամբողջ կյանքի մեծ սիրուն ։
«Ես սիրում եմ Քիթիին»,- ասում է նա, նրան անվանելով «հիասքանչ, հատկապես դեմքի արտահայտությունը»։
Մասաոն Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդակիր է դարձել, որպես Kitty խաղալիքների ամենամեծ հավաքածուի սեփականատեր։






























