Մադրիդը չի կարողանում հաղթահարել վանական-թութակների գրոհը։ Իշխանությունները արտակարգ միջոցառումներ են մշակում։
Իշխանությունները մտադիր են թութակների քանակությունը Մադրիդում հասցնել ընդունելի մակարդակի։ Մասնավորապես նրանք մտադիր են ոչնչացնել այն ձվերը, որոնք տարեկան մեկ անգամ ձվադրում են թութակները, իսկ մեծահասակ թռչուններին որսալ ու «մեկուսացնել» ՝ պահելով հատուկ վանդակներում, օրինակ կենդանաբանական այգում։
Այդ փոքր կանաչ թռչունները, որոնք 30 տարի առաջ են բերվել Իսպանիա Լատինական Ամերիկայից, կռվում են ճնճղուկների ու աղավնիների հետ, հաճախ հաղթելով նրանց ու սպառնալով դուրս մղել այդ թռչուններին քաղաքից։ Իսկ դրանց բարձր ձայները խանգարում են մադրիդցիներին։
Վանական- թութակները առաջին անգամ 1970-ականներին են հայտնվել Բարսելոնայում, իսկ 80-ականներին՝ Մադրիդում։
Նախորդ ծրագիրը, որը նախատեսում էր քանդել այդ թռչունների բները ու դրանով կրճատել դրանց թվաքանակը, ձախողվել էր։





























