Հնդկաստանում երկրի կանաչապատման արշավի շրջանակում 12 ժամում 66․3 մլն ծառ են տնկել, հայտնում է The Independent-ը։
Բնապահպանական ակցիային, որը կազմակերպել էին Մադհյա- Փրադեշ նահանգի իշխանությունները ու որը տեւել է 12 ժամ, մասնակցել է ավելի քան մեկուկես միլիոն մարդ, այդ թվում երեխաներ ու ծերեր։
Ակցիան ընդգրկվելու է Գինեսի ռեկորդների գրքում։





























