Ճապոնիայի պաշտպանության նախարար Տոմոմի Ինադան ԿԺԴՀ-ի հրթիռա-միջուկային փորձարկումները սադրանք է անվանել։

Հերթական հրթիռի արձակման համար առիթ կարող էր դառնալ ԱՄՆ-ի անկախության օրը։ Բացառված չէ նաեւ, որ Փհենյանն ազդանշան է հղում G20 գագաթնաժողովի մասնակիցներին, որը տեղի կունենա հուլիսի 7-8-ը, Համբուրգում։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ նման տարբերակներ է առաջ քաշել Ճապոնիայի պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 09։39-ին Հյուսիսային Կորեան միջին հեռահարության հրթիռ է արձակել, որը 40 րոպեում շուրջ 930 կմ է հաղթահարել եւ ընկել Ճապոնական ծովը