Հարավային Կորեայի զինծառայողները կարծում են, որ Փհենյանը միջմայրցամաքային  բալիստիկ հրթիռ է արձակել։ Reuters-ի փոխանցմամբ՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստի բացման ժամանակ այս մասին ասել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը։

Նա հայտարարել է, որը խորապես հիասթափված է Փհենյանի գործողությունների պատճառով, որոնք հետեւեցին իր եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ զսպվածության կոչին։

Հարավային Կորեայի նախագահը դատապարտել է հրթիռի արձակումը, որը հակասում է ՄԱԿ-ի բանաձեւերին եւ անտեսում միջազգային կոչերը։