ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Չինաստանը լուրջ քայլեր կձեռնարկի՝ կապված ԿԺԴՀ-ի՝ բալիստիկ հրթիռ արձակելու հետ։

«Հյուսիսային Կորեան եւս մեկ հրթիռ է արձակել։ Այդ երիտասարդն այս կյանքում ուրիշ անելիք չունի՞։ Դժվար է հավատալ, որ Հարավային Կորեան եւ Ճապոնիան երկար կդիմանան դրան...Հնարավոր է, Չինաստանը լուրջ քայլեր ձեռնարկի՝ այդ խելահեղությանը մեկընդմիշտ վերջ դնելու համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 09։39-ին Հյուսիսային Կորեան միջին հեռահարության հրթիռ է արձակել, որը 40 րոպեում շուրջ 930 կմ է հաղթահարել եւ ընկել Ճապոնական ծովը։ Հարավային Կորեայում կարծում են, որ դա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է։