Հյուսիսային Կորեան հայտարարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի գլխավորությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկման մասին։ ԿԺԴՀ-ի պետական հեռուստաալիքը հաղորդում է, որ հրթիռը կարող է հարվածել աշխարհի ցանկացած կետի։

Նշվում է, որ Hwasong-14 հրթիռը հասել է 2.802 կմ բարձրության եւ 39 րոպե թռիչքից հետո հարվածել թիրախին։ 

AP-ի փոխանցմամբ, եթե բալիստիկ հրթիռի փորձարկման մասին տեղեկությունը հաստատվի, դա կփոխի այն երկրների խաղի կանոնները, որոնց ցանկանում են ստուգել՝ արդյո՞ք Փհենյանը տիրապետում է միջուկային մարտագլխիկի, որը կարող է հարվածել ԱՄՆ-ին։ Փորձագետների համաձայն՝ վերջին փորձարկումն ամենահաջողվածն էր։ Նրանց կարծիքով՝ հրթիռը բավական հզոր է եւ կարող է հասնել Ալյասկայի ափերին։