Հուլիսի 3-ին ոստիկանության Սեւանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, Սեւանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտու մոտակայքում լսվել են կրակոցի ձայներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 3-ին, ժամը 19.50-ի սահմաններում, հանգստյան գոտում, գազային ատրճանակից երկու անգամ օդ է կրակել 32-ամյա Ա. Ա.-ն, որը ներկայացրել է ատրճանակը՝ լիցքավորված 3 փամփուշտով, եւ կրակված 2 պարկուճները:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: