Վիետնամի մայրաքաղաք Հանոյում մտադիր են մինչեւ 2030 թ արգելել մոտոցիկլետները, որպեսզի կրճատեն ճանապարհների գերծանրաբեռնվածությունը ու օդի աղտոտվածությունը, հայտնում է Reuters-ը։

Քաղաքային իշխանությունները անցած տարվանից սկսած դիտարկում են մոտոցիկլետներն արգելելու հնարավորությունը։ Իսկ մոտոցիկլետավարները համարում են, որ այդ արգելքն անհնար է, քանի որ հանրային տրանսպորտը վատ է աշխատում։

Վիետնամի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը մոտոցիկլետ ունի։ Ըստ Հանոյի ղեկավարության կանխատեսումների՝ առաջիկա երեք տարիներին մայրաքաղաքի փողոցներում վեց միլիոն մոտոցիկլետներ կլինեն։