Սեւանի մակադակի վերականգնման ծրագիրը միանգամայն իրականանալի է: Այս մասին հուլիսի 4-ին` ԱԺ նիստում հայտարարեց Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` ելույթ ունենալով Սեւանից լրացուցիչ ջրառի մասին օրինագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով` այնքան էլ հասկանալի չեն քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների պահվածքը, նրանց «SOS!» եւ «Սա աղետ է» կարգախոսները: «Վիճակագրությունը ույց է տալիս, որ Սեւանի մակարդակը բարձրանում է: Եվ առաջիկա 5 տարիներին միանգամայն իրատեսական է լճի մակարդակը պահանջվող 2 մետրով բարձրացնելը»,- հավելեց Վարդանյանը:





























