Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում մեկնման սրահում անգլիացի զբոսաշրջիկի եւ ոստիկանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել արտաքին օգտագործման մարտկոցը օդանավ մտցնելու հետ կապված։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ անգլիացի զբոսաշրջիկը փորձել է դեպի Լոնդոն մեկնող օդանավ տանել արտաքին օգտագործման մարտկոց, սակայն օդանավակայանի ոստիկաններից մեկը թույլ չի տվել։ Վեճի ընթացքում զբոսաշրջիկը կատաղած գետին է նետել մարտկոցը, որն էլ պայթել է։

Դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ։ Զբոսաշրջիկը ձերբակալվել է։