ՆԻգերում զինծառայողները սպանել են 14 խաղաղ բնակիչների, նրանց շփոթելով «Բոկո Հարամի» զինյալների հետ։ Զինվորականները հերթապահում էին այսպես կոչեցյալ «կարմիր գոտում»՝ Աբադամ գյուղի մոտ։ Տեսնելով մարդկանց ՝ նրանք կրակ են բացել, կարծելով, թե նրանք ահաբեկիչներ են։ Հետագայում պարզվել է, որ այդ մարդիկ անզեն գյուղացիներ էին։

Պաշտոնյայի խոսքով, ցանկացած մարդ, ով հայտնվում է արգելված գոտում համարվում է «Բոկո Հարամի» զինյալ։ Սակայն թե ինչպես էին անզեն մարդիկ հայտնվել արգելված գոտում ու ինչու են զինվորները կրակ բացել՝ հայտնի չէ։