Ես ոչ 2017-ին, ոչ 2016-ին, ոչ 2015-ին, ոչ 2014-ին, ոչ 2013-ին, ոչ 2012-ին, որեւէ անշարժ գույք ձեռք չեմ բերել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն`արձագանքելով մամուլի հրապարակմանը, ըստ որի 2017 թվականին ինքը երեք բնակարան է ձեռք բերել:

«Դա փաստ է, որը արձանագրված է բոլոր հայտարարագրերում, շարժը կարող եք նայել: Երեւի դա պայմանավորված է այս օրերին ջերմային ֆոնի բարձր ճնշմամբ եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ինդեքսով»,- հումորով ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ բնակարաններից մեկը ձեռք է բերվել 2008 թվականին, մյուսը`2011 թվականին: